Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային 17 –րդ փառատոնը (EYOF) տեղի կունենա 2025թ. փետրվարի 9 -16 –ը՝ Վրաստանի Բակուրիանի քաղաքում:
Վրաստանը երկրորդ անգամ է պատրաստվում ընդունել նման միջոցառում: Առաջին անգամ այնտեղ 2015թ. անցկացվել է ամառային փառատոնը:
Ընդհանուր առմամբ EYOF-ները համախմբում են 14-18 տարեկան եվրոպացի լավագույն մարզիկներին: Նրանցից շատերը հետագայում դառնում են անվանի չեմպիոններ:
Ստուգատեսը հնարավորություն է տալիս մարզիկներին ավելի հայտնի դառնալ իրենց երկրներում: Փառատոնի շնորհիվ հյուրընկալող երկրներում ու քաղաքներում զարգանում է զբոսաշրջությունը:
Արդեն ներկայացվել է «Bakuriani - 2025» փառատոնի պաշտոնական օրհներգն ու թալիսմանը:Նրա անունը GUNDA է, որը վրացերեն նշանակում է «ձնագնդի»:
Կազմկոմիտեն լուսան - թալիսմանը նկարագրում է որպես «ձյան վրա սահելու ունակություն: Նրա ծակող հայացքը խորհրդանշում է հենց այն հատկանիշները, որոնց վրա հենվում են երիտասարդ օլիմպիականները՝ ուժ, վճռականություն և ճշգրտություն»:
Ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, իսկ կազմակերպիչները վստահ են, որ մրցումները կոգեշնչեն վրացի երեխաներին՝ զբաղվելու ձմեռային մարզաձևերով:
Փառատոնին կմասնակցեն 48 երկրների ավելի քան 2000 մարզիկ - մարզուհիներ: