Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան հրապարակել է մարզաձևի առաջիկա չորս տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը: Այն նախատեսում է խնդիրների հաղթահարման համալիր գործողություններ, որոնց կարող է առնչվել աթլետիկական հանրությունը կորոնավիրուսի ավարտից հետո։
Ծրագիրը կազմելու ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, - ասել է ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոուն։ - Այն իր մեջ ներառում է նորարարական և ստեղծագործական որոշ գաղափարներ ՝ մարզաձևի զարգացման համար ․ ․ ․
Առանձնացված է չորս հիմնական ուղղություն․ մեծ թվով մարզական միջոցառումների անցկացում , համաշխարհային աջակցություն մարզիկներին, խրախուսում թունդ երկրպագուներին,գործընկեր հովանավորների քանակի ավելացում և համախմբում: