Ռիոյի Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովեն 47 հազար աշխատակից

14:30 - 15 Հուն, 2016

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի անվտանգությունը կապահովեն անվտանգության մոտ 47 հազար  աշխատակից:

Խաղերի անվտանգության պատասխանատու Անդրեյ Ռոդրիգեսի խոսքով՝ անվտանգության աշխատակիցները մասնակցել են հատուկ ծրագրերի, իսկ մոտ 100 ոստիկան հետևել են Եվրոպական խաղերին, «Տուր դե Ֆրանս»-ին և մի շարք այլ միջազգային խոշորամասշտաբ մրցաշարերի և վեհաժողովների: «Անվտանգության առումով Բրազիլիան պատրաստ է հյուրընկալելու Խաղերը: Մասնակիցների և հյուրերի անվտանգությունը կապահովեն անվտանգության մոտ 47 հազար աշխատակից»,-ասել է Ռոդրիգեսը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ