ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

14:37 - 08 Սեպ, 2021

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ANOC / հաջորդ գլխավոր վեհաժողովի անցկացման վայրը  համաճարակաբանական իրավիճակի պատճառով տեղափոխվել է: Վեհաժողովը կանցկացվի ոչ թե Սեուլում, ինչպես նախատեսված էր, այլ  Հունաստանի Կրիտ կղզում՝  հոկտեմբերի 24 – 25 –ը: 

Օրերս Հունաստան աշխատանքային այց են կատարել  ANOC- ի ներկայացուցիչները՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Գունիլա Լինդբերգի գլխավորությամբ: Նրանք  Հունաստանի կառավարության և  ԱՕԿ –ի գործընկերների  հետ  քննարկել են միջոցառման նախապատրաստության  բոլոր մանրամասները:

Սպասվում է 206 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների մասնակցությունը:

Այլ նորություններ