ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ

12:33 - 30 Նոյ, 2020

Kyodo գործակալությունը հաղորդել է, որ  Տոկիոյի օլիմպիական  խաղերի կազմակերպիչները 100 միլիարդ իեն կծախսեն կորոնավիրուսի  դեմ պայքարի համար․  լրացուցիչ բժշկական սարքավորումների ձեռքբերում, թեստավորման համակարգի կազմակերպում և այլն: Ակնկալվում է, որ այդ գումարի մեծ մասը կհատկացնի Ճապոնիայի կառավարությունը: Ավելի վաղ,  Yomiuri  թերթը  հայտնել էր, որ << Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեն հավելյալ 200 միլիարդ իեն  կտրամադրի մարզահանդեսի  կազմակերպման և անցկացման նպատակով: Միջոցները կուղղվեն վարձակալական ծախսերին, պայմանագրային աշխատակիցներին  և տոմսերի փոխհատուցմանը:

32 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը պետք է կայանա  2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Այլ նորություններ