ԿՄԵԿՆԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑՈՒՂԵՐԹԻ

16:00 - 09 Մար, 2020

Մարտի 11 –ի լուսադեմին Երևանից Լոնդոն կմեկնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Այնտեղ մարտի 13 –ին կմեկնարկի բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը և նրա օգնական Ռոբերտ Պետրոսյանը ռինգ կուղեկցեն  հետևյալ մարզիկներին.  Կորյուն Սողոմոնյան  / 52կգ /, Արթուր Բազեյան  / 57կգ /, Հովհաննես Բաչկով  / 63կգ /, Գուրգեն Մադոյան ( / 69կգ /,  Արման Դարչինյան / 75կգ /, Գոռ Ներսիսյան  / 81կգ /, Նարեկ Մանասյան  / 91կգ /, Գուրգեն Հովհաննիսյան  / +91կգ), Անուշ Գրիգորյան  / 51կգ), Անի Հովսեփյան  / 69կգ /:

Պատվիրակության կազմում են նաև  բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը / ղեկավար /, փոխնախագահ Սամվել Գասպարյանը, թիմի բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը և բժիշկ – մերսող Հարություն Պռազյանը:

 

Այլ նորություններ