Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում այսօր մրցապայքարն սկսեցին ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնության մասնակից տղաները:
50 կգ քաշային կարգում մրցանակային տեղերի համար պայքարն ընթացավ Արեն Չատինյանի, Մոնթե Մխիթարյանի եւ Արա Պողոսյանի միջեւ: Երկամարտի 162 կիլոգրամով հաղթեց Արեն Չատինյանը: Նրա երկու մրցակիցները ցույց տվեցին հավասար արդյունք՝ 161 կիլոգրամ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կարգի համաձայն` երկրորդ մրցանակային տեղը շնորհվեց Մոնթե Մխիթարյանին, քանի որ առաջինն այդ նշագծին նա էր հասել:
Նոր կարգով` հավասար արդյունք ցույց տալու դեպքում հաղթում է այն մարզիկը, որն առաջինն է բարձրացրել տվյալ քաշը: