Ավարտվել է վոլեյբոլի կանանց Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են չորս թիմեր:
Եզրափակիչում ԽՄՕՄՄ-ը 3:1 հաշվով հաղթել է «Վանին» և դարձել Հայաստանի գավաթակիր: Բրոնզե մեդալակիր է դարձել «Ավանը», որը երրորդ տեղի համար խաղում 3:2 հաշվով ուժեղ է գտնվել ՀՊԼՀ-ից:
Մրցաշարի լավագույն խաղացողներ են ճանաչվել Մերի Պողոսյանը («Ավան»), Դիանա Մելքոնյանը («Ավան»), Էլիշկա Կինդոլովան («Վան»), Աննա Գալուստյանը («Վան»), Էդիտա Ղևոնդյանը (ԽՄՕՄՄ) և Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):
Հիշեցնենք, որ ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը նոյեմբերին դարձել էր նաև վոլեյբոլի կանանց 2019թ. Հայաստանի չեմպիոն: