Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվեց Անգլիային։
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը պարտվեց սև խաղաքարերով:
7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Սերբիային։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակներ տարան, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն կրեց։ Կանանց Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը:
Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի առաջատար Ռուսաստանը: