Ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում:
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարկոսյանն առավելության է հասել մոնղոլ ըմբիշի նկատմամբ։
Սա Հայաստանի առաջին մեդալն էր Համաշխարհային բանակային խաղերում: