Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց Լիխտենշտեյնի հետ արտագնա հանդիպումը։
Խաղի 19-րդ րոպեին հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը, ինչին 72-րդ րոպեին տան տերերից պատասխանեց Յանիկ Ֆրիկը։
Հայաստանի հավաքականն այս պահին վաստակած 10 միավորով հավասարվեց J խմբում երրորդ տեղում գտնվող Բոսնիա-Հերցեգովինային:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայում։
Լուսանկարը` ՀՖՖ մամուլի ծառայության