Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերադարձի օրը և ժամը։
Մեր ընտրանին հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 30-ի ուշ գիշերը (հոկտեմբերի 1-ի լույս առավոտյան), ժամը 02։50-ին՝ Ստամբուլ-Երևան չվերթով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բանգկոկ-Երևան չվերթը ուշացումով է ժամանել Կիև, ինչի հետևանքվ մեր թիմը չէր հասցրել Կիև-Երևան չվերթին։
Տեխնիկական խնդրի մասին տեղեկանալով՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ իսկույն նոր տոմսեր է գնել հավաքականի համար՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։