ԱԱ. Հայտնի են Գրիգոր Գրիգորյանի եւ Հովհաննես Մխիթարյանի մրցակիցները

15:35 - 20 Սեպ, 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 61, 79, 86 և 97 կգ քաշային ըմբիշները։

Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 79 և 86 կգ քաշային կարգերում։ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Նիկա Կենտչաձեն։

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Դաունիի հետ։ 86 կգ քաշային կարգն օլիմպիական է, ուստի 1-6-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին պայքարի մեջ մտած Վարուժան Կաջոյանը (74 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ) պարտություն են կրել: Կաջոյանն արդեն լքել է պայքարը, իսկ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը:

  

Այլ նորություններ