Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 16-ին պայքարի դուրս կգան 60, 77 և 130 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացուցիչ ունի 60 և 77 կգ քաշային կարգերում։
60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովը։
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ գոտեմարտելով ճանպոնացի Շոհեյի Յաբիկույի հետ։
Հիշեցնենք, որ 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի։