Մինչև Ռիոյի Օլիմպիական խաղերը հավաքականում նոր անուններ չեն լինի. Կարեն Աղամալյան

13:35 - 10 Դեկ, 2015

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Կարեն Աղամալյանը չի պատրաստվում լուրջ փոփոխություններ կատարել թիմում:

«Մինչև Ռիոյի Օլիմպիական խաղերը հավաքականում նոր անուններ չեն լինի: Մենք միայն առաջիկա ուսումնամարզական հավաքից հետո կորոշենք, թե ովքեր են մեկնելու Ստամբուլ՝ առաջին վարկանիշային մրցաշարին: Ստամբուլը մեզ համար փորձադաշտ չի լինի, այնտեղ կմեկնեն այն տղաները, ովքեր ամենաշատ հնարավորություններն ունեն Խաղերի ուղեգիր նվաճելու»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Կարեն Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերթական մարզչական ժողովից հետո փոխել է հավաքականների գլխավոր մարզիչներին: Մեծահասակների հավաքականը կգլխավորի Կարեն Աղամալյանը:


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ