Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։
Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։
20 ատրվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։
Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ: