Հայկական շախմատի առաջատարը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի 9-րդ տուրում կիսեց միավորը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
41-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի։
Այս տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր և ընթանում է նախավերջին տեղով, Կարլսենը՝ 4,5 միավորով ընթացիկ առաջին հորիզոնականում է։
Օգոստոսի 27-ին Արոնյանը կմրցի չինացի Դին Լիրենի հետ։