Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոններ դարձան` Հմայակ Աղաջանյանը (57 կգ), Գևորգ Թադևոսյանը (61 կգ), Աշոտ Վելիցյանը (65 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Ռազմիկ Պողոսյանը (86 կգ) և Շամիր Աթյանը (97 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բավարար է համարում երիտասարդ ըմբիշների ելույթները:
«Տարիքային այս խումբը երիտասարդ մարզիկներին՝ իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է տալիս: Լավագույնները կմեկնեն Եվրոպայի առաջնությանը: Մասնակիցների քանակն այնքան քիչ էր, որ որոշվեց առաջնությունն անցկացնել մեկ օրում: Դա, իհարկե, շատ ցավալի է: Երիտասարդ ըմբիշների պակաս ունենք, աճող լավ սերունդ չունենք, իսկ դրանում մեծ է մարզադպրոցների մեղքը»,- ասաց Բաղդադյանը:
Մրցաշարի լավագույն ըմբիշները, դեկտեմբերի 12-26-ը Ծաղկաձորում համատեղ հավաք կանցկացնեն մեծահասակների հավաքականի հետ: Առաջնությունը, որին մասնակցում էր 80 ըմբիշ, նվիրված էր ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի հիշատակին:
ՀԱՕԿ լրատվության բաժին