Երևանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի ՝ փլեյ-օֆֆ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:
Թբիլիսիում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 2։0 հաշվով հաղթանակ տոնեց և ընդհանուր 3։2 հաշվով հաղթահարեց Վրաստանի չեմպիոնի արգելքը։
Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Անտոն Կոբյալկոն (10') և Պետրոս Ավետիսյանը (67'):
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ:
Լուսանկարը` «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի։