Իրանի մայրաքաղաք Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Արդեն Թեհրանում Հայաստանի հավաքականին կմիանան իրանցի ըմբիշներ` 80 կգ և 130 կգ քաշային կարգերում:
Թիմը, որը գլխավորելու են մարզիչներ Արսեն Մակվեթյանը և Հմայակ Բաբայանը, մրցատեղի կմեկնի դեկտեմբերի 14-ին:
Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար ԱՄՆ դոլար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա դեկտեմբերի 14-16-ը:
ՀԱՕԿ լրատվության բաժին