Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։
Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվեց դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ հնդիկ Մոնու Դահիյաի նկատմամբ։
Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր բելառուս Վլադիսլավ Կազլովին , ¼ եզրափակչում 12։2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող Ռավշանբեկ Ջումաբոևի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆի Սանգանիին, ով դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։