Այս օրերին Հայաստանում անցկացվում է Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային համաժողովը, որին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները:
Հյուրերը եղան նաև «Օլիմպավան»-ում, որտեղ էլ հենց գտնվում է Հայաստանի հակադոպինգային կենտրոնը, որը մեծ նշանակություն ունի դոպինգի դեմ պայքարի հարցում:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հյուրերին պատմեց «Օլիմպավան»-ի մասին, այնուհետև շրջեցին ամբողջ ավանով:
«Սա իսկապես հրաշալի կառույց է: Այստեղ ամեն մանրուք հաշվի է առնված: Այն իսկապես շատ մեծ օգուտ կբերի հայկական սպորտին և հայ մարզիկներին: Այստեղ կա նաև հակադոպինգային կենտրոն, որը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրծաշրջանում դոպինգի դեմ պայքարի համար: Հրաշալի է տեսնել այսպիսի կառույց Երևանում: Հայերը հաջողակ են, որ ունեն պարոն Գագիկ Ծառուկյանի նման մարդ, ով միշտ սպորտի կողքին է և այս տարիների ընթացքում անշահախնդիր ներդրել է հսկայական գումարներ՝ հայկական սպորտի զարգացման և դոպինգի դեմ պայքարելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) եվրոպական բաժնի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզը:
Իսկ ահա Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) փոխտնօրեն Թոմ Մեյը, ով ամբողջ ընթացքում շատ ուշադիր և լուռ զննում էր «Օլիմպավանը» ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ հիացած է այս կառուցով:
«Այստեղ ամեն ինչ հրաշալի է և իդեալական: Բոլոր պայմանները ստեղծված են: Վստահ եմ, որ սերտ կհամագործակցենք ձեր երկրի հակադոպինգային կազմակերպության հետ»:
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները կայցելեն նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին