Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում:
Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի ընտրանին էր։
Արեգ Վաթյանի գլխավորած թիմը պարտվեց 81։82 հաշվով։
Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին կմրցի Ալբանիայի, հուլիսի 30-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 31-ին՝ Սան Մարինոյի ընտրանիների հետ։