Լեհաստանի Զամոսկ քաղաքում, 20 տարեկան աղջիկներիԵվրոպայի ծանրամարտի առաջնությունում, + 90 կգ քաշայինների մրցավեճում, Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը պոկում վարժությունում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Նա գլխավերևում պահեց 95 կգ և բավարարվեց չորրորդ տեղով: Հրում վարժությունում հայուհին ապացուցեց, որ ունի կամային բարձր որակներ: Առաջին մոտեցման համար նա պատվիրեց բոլորից շատ` 132կգ, որը հեշտությամբ հաղթահարեց: Այնուհետև վստահ կատարումով իր կամքին ենթարկեց նաև 137 կգ ծանրությունը և երկամարտի գումարով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջին տեղը պահպանելու համար Արփինեն մոտեցավ բարձր` 145կգ կշռող ծանրաձողին, որը, ավաղ, չենթարկվեց մարզուհու կամքին: Արդյունքում երկամարտի 232 կգ-ով Դալալյանը ամրապնդվեց երկրորդ տեղում և մեր 20 տարեկանների հավաքականի հաշվեկշռին ավելացրեց չորրորդ արծաթե մեդալը:
ՀԱՕԿ լրատվական բաժին