Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը հատել է հասարակածը:
Հայաստանի հավաքականը առայժմ իր համար ապահովել է առնվազն մեկ մեդալ. արդեն կիսաեզրափակիչ է մտել Ռաֆայել Ներսիսյանը / 63 , 5 կգ /:
Այսօր ՝ հոկտեմբերի 30-ին, քառորդ եզրափակիչում մեր թիմից ռինգ կելնեն վեց պատվիրակներ: Հաղթողները իրենց համար դարձյալ կապահովեն առնվազն բրոնզե պարգև: