Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի Կազկոմիտեն ներկայացրել է օլիմպիական մեդալները, դրանց ժապավենը և պատյանը:
Տոկիո 2020-ի մեդալի պատկերն արտահայտում է այն միտքը, որ փառքի և հաղթանակի հասնելու համար մարզիկները պետք է ամեն օր ջանք գործադրեն:
Մեդալները նման են կարծր քարերի, որոնք մշակվել են և հիմա «լույս» ու «փայլ» են արձակում` արտահայտելով մեդալների բուն գաղափարը:
Մեդալները բազմաթիվ լուսային նախշեր են արտացոլում` խորհրդանշելով մարզիկների և նրանց աջակցողների էներգիան:
Դրանց դիզայնը բազմազանություն է խորհրդանշում և աշխարհը, որտեղ աշխատասեր մարդիկ մեծարվում են:
Մեդալներից արտացոլվող փայլը արտահայտում է աշխարհի տարբեր անկյուններից ձեռք ձեռքի տված մարդկանց ընկերության ջերմությունը:
Ոսկե մեդալ
Արծաթե մեդալ
Բրոնզե մեդալ
Ժապավենն ու պատյանը