Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. «London Chess Classic»

09:50 - 07 Դեկ, 2015

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարը` Լևոն Արոնյանը, կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում:

Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է:


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ