Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը մոտենում է ավարտին: Արդեն հայտնի են կիսաեզրափակիչ փուլի չորս մասնակիցները:
Երևանի «Ջունիոր սպորտ» ստադիոնում այսօր միմյանց հետ կմրցեն «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» թիմերը, իսկ վաղը Գյումրիում տեղի կունենա «Շիրակ» - «Ուրարտու» մրցամարտը:
Հաղթողները կմտնեն եզրափակիչ: