Հուլիսի 24-ին կմնա ուղիղ մեկ տարի մինչև Տոկիո-2020-ի մեկնարկը։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները:
Միրայտովան կապույտ և սպիտակ գույներ ունեցող Օլիմպիական թալիսմանի անունն է:
Ճապոներենից թարգմանված՝ նշանակում է ապագա և ընդմիշտ։
Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է։
Նրան տվել են Սոմեյտի անունը: Վերջինս սակուրայի ամենահայտնի տեսակն է։
Տոկիոի Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: