Պատանեկան ձմեռային 3-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաճելին համատեղել է օգտակարի հետ:
Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոզանը ավելի մաքուր է դարձել, իսկ շաբաթօրյակի մասնակիցների մարմինը ՝ ավելի գեղեցիկ:
Պլոգինգի շնորհիվ (Շվեդիայում հորինված ֆիզիկական ակտիվության ձև է), ամենօրյա վազքը վերածվում է հասարակական օգտակար աշխատանքի:
Մասնակցիներն իրենց ճանապարհին հանդիպած աղբը հավաքում են, որից հետո էլ այն վերամշակվում է:
Շվեյցարիայում պլոգինգով զբաղվում են 2018 թվականից, սակայն միայն Լոզան-2020-ի կազմկոմիտեի նախագահ Վիրջինիա Ֆևրի և աշխատակիցների աջակցությամբ այն դարձավ մասսայական:
Այսպիսի ակցիաներ կանցնակվեն յուրաքանչյուր ամսվա 20-ին, մինչև Խաղերի մեկնարկը:
Ձմեռային 3-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Լոզանում՝ 2020 թվականի հունվարի 10-19-ը:
70 երկրից 15-18 տարեկան 1880 մարզիկներ իրեն ուժերը կչափեն ձմեռային 16 մարզաձևում: