Վանաձորում, չորս տարիքային խմբով կայացավ ՀՀ կրոսավազքի 7-րդ առաջնությունը։ Մասնակցեցին Արտաշատի, Կապանի, Արցախի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի 95 վազորդներ:
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացան գյումրեցի Վանյա Սարգսյանը / 3000մ․ / և արցախցի Անգելինա Ավագյանը / 2000մ․ /։
Գերազանց հանդես եկան Արցախի պատվիակները, որոնք նվաճեցին խաղարկված 28 պարգևներից 13 – ը / չորսական առաջին, երկրորդ և հինգ երրորդ մրցանակ/ ։