Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց «London Chess Classic»-ում:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Երրրոդ տուրում Արոնյանը կխաղա Մայքլ Ադամսի հետ:
ՀԱՕկ լրատվության բաժին