Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Նեապոլում ընթացող համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց աշտարակացատկի 10 մետր մրցմանը 21-ամյա Վլադիմիր Հարությունյանը հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլի արգելքն ու դուրս էր եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ Հարությունյանը 357,80 ցուցանիշով գրավել էր 10-րդ տեղն ու իրավունք էր ստացել հանդես գալ եզրափակչում, որտեղ 358,20 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 24-ամյա Լևոն Աղասյանը:
Նա 30 եռացատկորդների պայքարում որակավորման փուլում գրանցել է 16մ 27սմ ցուցանիշ ու գրավել 3-րդ տեղը:
Աղասյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր, որտեղ պայքարելու է 12 ուժեղագույնների հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին: