ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ: Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ Մ 17 և Մ 14 տարեկաններ:
Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարևոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) եւ Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ:
Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի