Մինսկում ավարտված Եվրոպական խաղերից հետո սամբոյի հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց թիմի մասնակցությունը խաղերին.
«Մինսկ մեկնեցինք 6 մարզիկով և 2 մարզիչով, բոլորից սպասելիքներ կային, հնարավորություն ունեինք 4-5 մեդալ նվաճել: Տիգրան Կիրակոսյանի ոսկե մեդալը սպասելի էր, իսկ Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Ղազարայնը լավ հանդես եկան, բայց կարող եմ ասել, որ թիմի ներուժը ավելի մեծ է: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն հոգացել էր հավաքների և մարզահագուստի ծախսերը: Մինսկում Հայաստանի պատվիրակությունը մեզ դիմավորել է պատշաճ կերպով, դրանից հետո ամենօրյա ժողովների ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները: Կազմակերպվածությունից նույնպես շատ գոհ եմ»,-խոսքը եզրափակեց Վովիկ Խոջայանը: