Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները:
Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են:
Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի և անցել տարածությունը, սակայն նրանց գրանցած արդյունքը չի արձանագրվել։