Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն։
Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։
Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին:
1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:
1/4 եզրափակչում Գևորգյանը 11։0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Վասիլև Կարամֆիլկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացոցիչ Ռեդջեփ Հաջարիին։
Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած ըմբիշներից Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։
71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։