Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բժշկական և գիտական հանձնաժողովների ղեկավարությունը վերահաստատել է իր հանձնառությունը մարզիկների առողջությունը պաշտպանելու գործում:
2023-2026 թթ. ընթացքում 11 նոր մասնագիտացված բժշկական կազմակերպություններ կգործեն որպես ՄՕԿ –ի հետազոտական կենտրոններ: Այդ գործընթացը սկսվել է 2009թ., որը քառամյա դրամաշնորհի աջակցությամբ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում սպորտային վնասվածքների, հիվանդությունների կանխարգելման, բուժման արդյունավետ մեթոդների հետազոտման, մշակման ու ներդրման ուղղությամբ:
Նշած հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Ուգուր Էրդեները ողջունել է նոր նախաձեռնությունը և ասել, որ մասնագիտացված կենտրոններում կհամագործակցեն մարզական բժշկության առաջատար մասնագետների հետ:
ՄՕԿ- ը այդկերպ ցանկանում է մարզիկներին ապահովել բարեկեցիկ պայմաններով: