Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ադամ Արթուր Դավթյանը (բազմամարտ) և 2015 թվականի համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ) կմասնակցեն Միխայիլ Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությանը:
Հայ մարզիկների հետ մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը: Հակոբ Սերոբյանը ընդգրկված է մրցավարների կազմում:
Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կկայանալիք Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը կմասնակցեն 30 երկրի 140 մարզիկ:
Հավաքականը Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 13-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին