Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն բասկետբոլիստները, նետաձիգները և բռնցքամարտիկները։
Հունիսի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան բռնցքամարտիկները։
Հայաստանը կներկայացնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։
Որակավորման փուլի մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 15։00-ին։ Երևանի ժամանակով 21։00-ին կմեկնարկի Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը։