Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020-ի որակավորման փուլում անցկացրեց իր 3-րդ հանդիպումը՝ մրցակիցը Լիխտենշտեյնի ընտրանին էր։
Խաղն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 3։0։ Գոլերի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը ՝ 2', Ալեքսանդր Կարապետյանը՝ 18' և Տիգրան Բարսեղյանը՝ 91':
3-րդ հանդիպումից հետո մեր հավաքականն ունի 3 միավոր և J խմբում զբաղեցնեում է 5-րդ հորիզոնականը։
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն