Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում: Օղակների եւ ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաեւ թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: