ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՎ

12:17 - 21 Մայ, 2020

Թենիսի միջազգային ֆեդերացիան  / ITF / շարունակական համաճարակի պատճառով բոլոր մրցաշարերը  դադարեցրել է  մինչև 2020 թ․ հուլիսի 31-ը: 

Ֆեդերացիան  կշարունակի հետևել   իրավիճակին  և կքննարկի   միջազգային մրցումները վերսկսելու բոլոր տարբերակները։

Կազմակերպությունը  թողարկել է գործողություններին վերադառնալու իր ուղեցույցը` մրցումների անցկացման վերաբերյալ։ Այնտեղ  ներկայացված են միջոցառումների ժամանակ  սպորտային  էթիկայի, առողջության և անվտանգության պաշտպանության  բոլոր սկզբունքները։

<< Վերադարձ թենիս >>  անվանումով  ուղեցույցի նպատակն է օգնել ազգային ասոցիացիաներին   ՝  համաճարակի սահմանափակումները թուլացնելուց հետո մրցումների վերադառնալուն : 

 

 

Այլ նորություններ