Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով կանանց հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը. Ռիոյի Օլիմպիական խաղերին թիմը կմասնակցի 2 ծանրորդով:
«Մեր առաջ խնդիր էր դրված անցած տարվա մեր երկու վարկանիշը պահպանել և մենք կատարեցին այդ հանձնարարությունը: Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար: Նմանատիպ ուժեղ առաջնություն ես դեռ չէի տեսել, իսկապես շատ ծանր էր, բայց մենք կարողացանք պահպանել օլիմպիական մեր երկու ուղեգրերը: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ աղջիկների հավաքականը երկու ծանրորդով կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Իսկ ինչ վերաբերվում է Օլիմպիական խաղերում դրական արդյունքներ գրանցելուն, ապա մենք ամեն ինչ կանենք՝ թե մարզիչներս, թե մարզիկները՝ Ռիոյում լավ արդյունքի հասնելու համար»,-ասել է Ներսիսյանը
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 5 մարզիկով: 53կգ քաշային Աննա Գովելյանը զբաղեցրեց 28-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը (58կգ)՝ 15-րդ, Նազիկ Ավդալյանը (69կգ)՝ 14-րդ, Սոնա Պողոսյանը (75 կգ) 21-րդ և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+)՝ 14-րդ տեղերը:
ՀԱՕԿ լրատվության բաժին