Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»: Նման որոշում է ընդունվել Երեւանի ավագանու նիստում:
Երեւանի ավագանին անվանափոխության որոշումն ընդունել է 52 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ մարզադպրոցը բացվել է 2015 թվականին եւ կրում էր գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոնի անունը։