Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը գործկոմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / AIBA / բարեփոխումների վերաբերյալ և ասել , որ բարձրացված հարցերի առնչությամբ առաջընթաց չի նկատվում: Դրանք են ՝ կառավարման, մրցավարության և այլ հարցեր:
Մենք անհապաղ կտեղեկացնենք AIBA- ին մեր մտահոգությունների մասին, - ասել է Բախը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին AIBA- ի նոր նախագահ է ընտրվել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը: