Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: Վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:
Հայաստանի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասել էր ոտքը, ինչը խանգարեց հայ մարզիկին շարունակել պայքարը: Նա երկարմարտի՝ 433 կգ արդյունքով զբաղեցրել էր 8-րդ տեղը:
ՀԱՕԿ լրատվության բաժին