Հայաստանի 7 հոգանոց պատվիրակությունը մասնակցեց առաջին Եվրոպական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Շքերթին Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Պատվիրակության կազմում էին ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդիկ Սահակյանը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը: Շքերթին Հայաստանի եռագույնը տանում էր պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: