Լեհական Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Այսօր մրցահարթակը տրամադրվել էր բազմամարտիկներին։ Արթուր Դավթյանը, ով 8-րդ հորիզոնականով էր որակավորվել եզրափակչին, պահպանեց իր դիրքը՝ ավարտելով ելույթը 8-րդ տեղում։
Բազմամարտում ոսկե մեդալակիր դարձավ ռուս Նիկիտա Նագորնին, արծաթե մեդալը նվաճեց Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), լավագույն եռյակը եզրափակեց Կիպրոսի ներկայացուցիչ Մարիոս Գեորգիուն։
Վաղը՝ ապրիլի 13-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։ Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը օղակների եզրափակչում են։