Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով:
Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձեն: